ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.10.2025 | 22:00
Տե՛ր,
թող այսօր յուրաքանչյուր պահ հիշեցում լինի Քո անսահման սիրո, քաղցրության և հզորության մասին։
Եվ իմ կյանքը դառնա պարզ ուղի դեպի Քեզ, որտեղ կարող եմ ամուր կանգնել` վստահելով Քո ձեռքին և ուրախությամբ փառավորել Քո Սուրբ Անունը։
Ամենասուրբ Տեր,
Թողայսօր ամեն փորձություն
դառնա Քեզ ավելի մոտ լինելու առիթ,
և ամեն հաջողություն՝ Քեզ գոհանալու պատճառ։
Եվ ամեն բանում փառավորվի
Քո Սուրբ Անունը՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ